ԱՄՆ-ում կայացած թենիսի կանանց WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ֆրանսիացի Կարոլին Գարսիան։
Եզրափակիչում աշխարհի 6-րդ ռակետը 2 սեթում առավելության հասավ բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ։ 1 ժամ 42 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 7-6, 6-4 հաշիվը։
29-ամյա Կարոլին Գարսիան չորրորդ տիտղոսը նվաճեց 2022 թվականին։
Հիշեցնենք, որ 7-րդ ռակետ, 24-ամյա Արինա Սոբոլենկոն այս մրցաշարում դարձել էր չորրորդ թենիսիտուհին, որին հաջողվում է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել WTA-ի դասակարգման աղյուսակում 1-3-րդ տեղերը զբաղեցնող մարզուհիներին։ Նախկինում դա հաջողվել էր Շտեֆի Գրաֆին, Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերին։