Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է ակումբի նորեկ Կիլիան Մբապեի մասին.
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ լավագույնները պետք է խաղան լավագույն ակումբում։ Հավաքականում հուսով ենք, որ նա Եվրոպայի առաջնությանը այնքան էլ լավ չի մասնակցի, բայց օգոստոսին կրկին կվերադառնա իր լավ մարզավիճակին։
Մբապեի դեմ խաղալով` ես բազմիցս խնդիրներ եմ ունեցել։ Նա ամենաուժեղ մրցակիցներից էր արագության և տեխնիկայի տեսանկյունից։
Անկեղծ լիենք` Մբապեն «Ռեալին» անպարտելի չի դարձնելու։ Ֆուտբոլը մաթեմատիկա չէ։ Այստեղ միայն աստղային խաղացողներով հարց չես լուծի։ Հաղթելու, գավաթներ նվաճելու համար պետք է ստեղծել թիմ և համոզվել, որ մենք բոլորս գնում ենք նույն ուղղությամբ»,- մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք` օրեր առաջ «Արքայական ակումբը» պաշտոնապես հայտարարեց, որ ազատ գործակալի կարգավիճակում 5 տարվա պայմանագիր է կնքել Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։


