Logo

«Ռեալի» առանցքային խաղացողը չի բացառել, որ կարիերան կշարունակի MLS-ում կամ Սաուդյան Արաբիայում

12:44 / 05.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը չի բացառել, որ կարիերան կարող է շարունակել MLS-ի ակումբներից մեկում:

«Եթե ես որոշեմ հեռանալ «Ռեալից», ապա չեմ տեղափոխվի եվրոպական ակումբ: Դա նշանակում է, որ իմ ընտրության տարբերակները կսահմանափակվեն՝ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա կամ Կատար: Պետք է ընտրեմ այս տարբերակներից մեկը»,- Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Կարվախալն «Արքայական ակումբի» սան է: Նա «Ռեալի» հետ 4 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ