Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը Չեմպիոնների լիգայում որակազրկվել է 2 խաղով, հայտնում է AS-ը:
«Մարսելի» դեմ Լիգայի փուլի առաջին տուրի խաղում պաշտպանը գլխով հարվածել էր ֆրանսիական թիմի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, ինչից հետո կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից:
ՈՒԵՖԱ-ն հետաքննել է դրվագը և Կարվախալին որակազրկել 2 խաղով: 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Կայրաթի» և «Յուվենտուսի» դեմ խաղերը: «Աթլետիկոյի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի խաղում Կարվախալը վնասվածք էր ստացել և փոխարինվել 59-րդ րոպեին:
Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


