Logo

Կարվախալի վիրահատությունը բարեհաջող է անցել

20:42 / 11.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալն աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո բարեհաջող վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օրեր անց 32-ամյա իսպանացի պաշտպանը կսկսի վերականգնողական փուլը: Եվրոպայի չեմպիոնը խաղադաշտ կվերադառնա հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Կարվախալը ծանր վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի տնային խաղում (2-0) և պատգարակով լքել խաղադաշտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ