Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն «Աթլետիկոյի» դեմ Լա լիգայի 7-րդ տուրի արտագնա խաղում վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ռեալի» ավագն ունի աջ ոտքի ներբանային մկանի վնասվածք։ Իսպանացին խաղադաշտ դուրս չի գա մեկ ամիս:
Հիշեցնենք, որ «Ռեալը» մադրիդյան դերբիում պարտվել էր 2-5 հաշվով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


