Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալն աջ ծնկի հոդի թուլացում ունի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի պաշտպանը կենթարկվի արթրոսկոպիկ միջամտության։
Նման վնասվածքից ապաքինվելու համար 33-ամյա ֆուտբոլիստից կպահանջվի 2-3 ամիս:
Կարվախալը փոխարինման էր դուրս եկել կատալոնական «Բարսելոնայի» դեմ տնային «Էլ Կլասիկոյում»: Հիշեցնենք, որ մադրիդցիները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էին գործող չեմպիոնին:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


