Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Արքայական ակումբի» պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացողը:
«Ես մադրիդիստ եմ ծնված օրվանից: Այս ամիսները շատ ծանր էին ինձ համար, սակայն զգացի, թե ինչպես են երկրպագուները սիրում ինձ:
Նպատակ ունեմ դառնալու ակումբի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Դա գործնականում դժվար է պատկերացնել, սակայն ամեն երեկո պառկում եմ քնելու հենց այդ մտքով: Դա ստիպում է ինձ երջանիկ զգալ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Դանի Կարվախալը «Ռեալի» կազմում նվաճել է 27 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 գավաթ: