Logo

«Կարծում ենք՝ Օլմոյի գրանցումը չեղարկելու հնարավորություն ունենք». Լա լիգայի նախագահ

16:27 / 28.01.2025Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը վերահաստատել է, որ կառույցը դեմ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դանի Օլմոյի ենթադրյալ անօրինական գրանցմանը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մենք դեմ ենք Դանի Օլմոյի գրանցմանը և ունենք ապացույցներ:

Կարծում ենք՝ Օլմոյի գրանցումը չեղարկելու հնարավորություն դեռ ունենք»,- ասել է Լա լիգայի նախագահը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան», չնայած Լա լիգայի արգելքին, կարողացել էր մրցաշրջանի երկրորդ հատվածի համար հայտավորել Դանի Օլմոյին ու Պաու Վիկտորին: Կատալոնական ակումբին դա հաջողվել էր Իսպանիայի մարզական բարձրագույն խորհրդի (CSD) թույլտվությամբ:

AS-ը հաղորդել էր, որ այդ որոշումը ժամանակավոր է, իսկ վերջնական որոշում կկայացվի երեք ամսվա ընթացքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ