Logo

«Կարծում եմ` Մանչեսթերի եղանակը նրա համար լավ է». Գվարդիոլան` Հոլանդի մնալու մասին

21:23 / 17.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի և ակումբի միջև 9,5 տարվա նոր պայմանագրի մասին, հաղորդում է Goal.com-ը:

«Եթե ես այստեղ լինեմ հաջորդ մրցաշրջանում, ապա կմնամ ևս տասը տարի: Թվում է, թե նա կգերազանցի իմ արդյունքը: Նա Նորվեգիայից է. կարծում եմ, որ Մանչեսթերում եղանակը լավ է նրա համար:

Հոլանդը հիանալի տեղավորվում է համակարգում: Կարծում եմ՝ դա նրանից է, որ նա սիրում է ակումբը, իրեն շրջապատող մարդկանց, Պրեմիեր լիգան:

Եթե նա շարունակի շատ գոլեր խփել, ապա դժվար թե նրա ռեկորդները երբևէ գերազանցեն»,- ասել է կատալոնացի մասնագետը:

Նոր պայմանագրով Հոլանդը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա