Logo

Կարճ հանդիպումներ. Մոնրեալում շատ արագ որոշվեցին կիսաեզրափակիչի մասնակիցները

12:58 / 06.08.2025Թենիս
null

Մոնրեալում կայացել է կանանց WTA-1000 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչի 2 հանդիպում: 

Նաոմի Օսական 1 ժամ 9 րոպեում հաղթել է Էլինա Սվիտոլինային: Գրանցվել է 6:2, 6:2 հաշիվը: Կլարա Թուսոնն էլ ընդամենը 1 ժամ 13 րոպեում հաղթել է աշխարհի 8-րդ ռակետ և այս տարվա Ավստրալիայի բաց առաջնության հաղթող Մեդիսոն Քիզին: Գրանցվել է 6:1, 6:4 հաշիվը: 

Ճապոնացին ու դանիացին կհանդիպեն կիսաեզրափակիչում, իսկ մյուս զույգը կազմել են Ելենա Ռիբակինան ու Վիկտորյա Մբոկոն:

Կանադական խոշոր մրցաշարում կիսաեզրափակիչ չհասավ վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի ոչ մի թենիսիստուհի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ