Logo

Կարպով. Թիկնիզյանը չի ուզում վերադառնալ ՌՊԼ

13:57 / 29.11.2025Ֆուտբոլ
null

«Ցրվենա Զվեզդայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մտադիր չէ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա, սոցցանցերում հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

26-ամյա ֆուտբոլիստը չի ուզում հեռանալ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայից»։

Ավելի վաղ РИА Новости-ն հաղորդել էր, թե Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար երեք ակումբներից («Կրասնոդար», «Զենիթ», ԲԿՄԱ) մեկը հետաքրքրված է Թիկնիզյանի ծառայություններով։

Հայ ֆուտբոլիստը 2025թ. ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որտեղ 20 խաղում կատարել է 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ