Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին», հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը:
Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է:
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
Մոտ երկու շաբաթ առաջ «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը գրել էր, որ Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար «Կրասնոդարին» առաջարկել է 12,5 միլիոն եվրո:

