Logo

Կարպինը հույս ունի, որ 1-2 տարի հետո Ռուսաստանի հավաքականին թույլ կտան մասնակցել միջազգային մրցաշարերի

20:55 / 02.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հույս է հայտնել, որ թիմին երկու տարի անց կվերադարձնեն միջազգային մրցաշարեր:

«Ես հստակ հասկանում եմ, թե ինչու ենք մենք խաղում: Մեզ ամեն դեպքում կվերադարձնեն, կարծում եմ` 1-2 տարի հետո։ Գուցե մասնակցենք Եվրո-2028-ին»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերից հեռացված Ռուսաստանի հավաքականն այս պահի դրությամբ վերջին պաշտոնական խաղն անցկացրել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին:

Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին ընկերական խաղում կհյուրընկալվի Վիետնամին, երկու օր անց էլ կընդունի Թաիլանդին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ