Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է բասկյան «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին, հաղորդում է Sport24-ը:
«Զախարյանին, ըստ երևույթին, լիարժեք բուժօգնություն չի ցուցաբերվել և վաղաժամ թույլատրվել է խաղալ, քանի որ ռեցիդիվ է եղել: Սա ոչ միայն նրա, այլև ակումբի խնդիրն է։ Վնասվածքներից հետո Արսենի հոգեբանական վիճակը ծանր է»,- ասել է ռուս մասնագետը:
Վնասվածքների պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: