Logo

Կարպին․ «Այս պահին Սևիկյանը չէր խաղա Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում»

15:07 / 05.09.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն անդրադարձել է «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանին, որը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

«Սևիկյանի հետ չեմ շփվել։ Ոչ և ոչ, ինչ կարող ես անել։ Հայտնի չէ` արդյո՞ք դա կորուստ է Ռուսաստանի հավաքականի համար։ Այս պահին Սևիկյանը չէր խաղա հավաքականի հիմնական կազմում։ Թե ինչ եմ մտածում սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին, իսկ ի՞նչ անել։ Ես չեմ քննադատում նրանց։ Ֆուտբոլիստներն ունեն խոշոր մրցաշարի որակավորման փուլում խաղալու հնարավորություն»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սպասվում է, որ նա Հայաստանի հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։ Նախկինում կիսապաշտպանը հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ