Logo

Երևանում նոկաուտով հաղթած Կարո Մուրադը՝ հաղթական մենամարտի մասին

Հեղինակ
FastNews
14:47 / 20.10.2022Բռնցքամարտ
Կարո Մուրադ-2022

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն առաջին անգամ մենամարտել է հայրենիքում ու ժամանակից շուտ հաղթել լեհ Նորբերտ Դաբրովսկուն

Երևանում կայացած Battle Of Armenia բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտն ավարտվել է 10-րդ ռաունդում: Գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

37-ամյա Մուրադը նկատելի առավելություն է ունեցել ամբողջ մենամարտի ընթացքում և 10-րդ ռաունդում գործը հասցրել հաղթական ավարտի:

Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը VNews-ի թղթակից հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Ռինգ դուրս գալիս տեսա, որ մեր հայրենակիցները վանկարկում են իմ անունը: Իրոք, մարմինս փշաքաղվեց այդ պահին: Երբ իմացա, որ մենամարտը կայանալու է Հայաստանում, քիչ ժամանակ ունեի պատրաստվելու համար, բայց ես ասացի, որ կհասցնեմ և ամեն ինչ կանեմ, որ մեր հայրենիքում այս ամենը ստացվի: Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ այսքան դժվարություններից հետո մենք կարողանում ենք ինչ-որ բան կազմակերպել մեր երկրում և աշխարհին ներկայացնել, որ կարողանում ենք նորից հաղթանակներ նշել մեզ մոտ: Դա ամենակարևորն է ինձ համար»,- նշել է բռնցքամարտիկը:

Կարո Մուրադը հույս է հայտնել, որ կկարողանա հաջորդ մենամարտը ևս անցկացնել հայրենիքում:

Battle Of Armenia-ի ընթացքում անցկացվել է 9 մենամարտ:

Կարո Մուրադը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 40-րդ մենամարտը և տարել 35-րդ հաղթանակը (24 նոկաուտ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ