Logo

Կարմիր քարտը չխանգարեց «Տոտենհեմին» հաղթել ու դառնալ առաջատար

17:29 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Լութոնին»։ Հաղթական գոլը 53-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենը։ «Տոտենհեմը» երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 խաղացողով։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 20 միավոր և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ։ ԱՊԼ-ի նորեկ «Լութոնը» 4 միավորով 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լութոն» -  «Տոտենհեմ»՝ 0-1

Միկի վան դե Վեն, 52

Հեռացում՝ Իվ Բիսումա («Տոտենհեմ»), 45+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա