Logo

Կարմիր քարտեր և հեթ-տրիկ. «Վիլյառեալի» հաղթանակը

00:25 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Վիլյառեալը» մրցակցի դաշտում 5-2 հաշվով ուժեղ գտնվեց «Լեգանեսից»։

Հյուրերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Թիերնո Բարին։ «Լեգանեսը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով. 58-րդ ու 77-րդ րոպեներին դաշտից հեռացվեցին իսպանացիներ, կիսապաշտպան Օսկար Ռոդրիգեսն ու պաշտպան Խորխե Սաենսը։

Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը 30 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Լեգանեսը» 18 միավորով 15-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր

«Լեգանես» - «Վիլյառեալ»` 2-5

Սեյդուբա Սիսե, 6, Դանի Ռաբա, 33 - Թիերնո Բարի, 16, 45+2 (11մ), 65, Ժերար Մորենո, 90+2 (11մ), Պո Կաբանյես, 90+8

Հեռացում` Օսկար Ռոդրիգես, 58, Խորխե Սաենս, 77 (երկուսն էլ` «Լեգանես»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա