Logo

Կարմիր քարտ, 11-մետրանոց և ինքնագոլ. Վան – ԲԿՄԱ խաղում 3 գոլ գրանցվեց

17:22 / 24.09.2023Ֆուտբոլ
null

ID Bank Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը մեկնարկեց Չարենցավանում, որտեղ հանդիպեցին «Վանը» – ԲԿՄԱ-ն: Բանակային թիմը դժվարին հաղթանակի հասավ 2:1 հաշվով:

Առաջին կեսի միակ գոլը 23-րդ րոպեին էր, երբ Դանիել Սիֆուենտեսի կոպիտ սխալից օգտվեց Սերոժ Թիթիզյանը և առաջ մղեց հյուրերին: Երկրորդ կեսում «Վանը» 11-մետրանոց վաստակեց, երբ Բենիկ Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ տանտերերի պաշտպանի ձեռքին: Նշակետից անվրեպ էր Քրիստոֆեր Բոնիֆեյսը: ԲԿՄԱ-ն հաղթանակ կորզեց վերջնամասում: Դանիել Աղբալյանի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, հետո դիպավ Իպեհե Ուեիլայմսին և հայտնվեց դարպասում:

Հանդիպման 79-րդ րոպեից չարենցավանցիները խաղում էին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց Դեու Դոսան:

ԲԿՄԱ-ն վաստակեց 13 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ: «Վանը» 4 միավոր նախավերջին տեղում:

Հայաստանի Պրեմիեր լիգա
«Վան» – ԲԿՄԱ՝ 1:2
Գոլեր՝ Քրիստոֆեր Բոնիֆեյս (11մ), 67 – Սերոժ Թիթիզյան, 23, Իպեհե Ուիլյամս (ինքնագոլ), 82
Հեռացում՝ Դեու Դոսա, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա