Ռալի «Դակար-2025»-ի գործող չեմպիոն Կառլոս Սայնս ավագը մրցաշարի երկրորդ փուլում դուրս է մնացել պայքարից:
62-ամյա ավտոարշավորդը և նրա շտուրման Լուկաս Կրուզը որոշել են չշարունակել պայքարը, երբ նրանց «Ֆորդը» վթարի արդյունքում շրջվել է, և նրանք վնասվածքներ են ստացել: Դրանից բացի, մեքենան մրցելույթը շարունակելու համար անսարք է:
Կառլոս Սայնսը Ռալի Դակարի քառակի չեմպիոն է:
Մրցաշարի ներկայիս առաջատարը «Տոյոտայի» ներկայացուցիչ Յազիդ Ալ Ռաջին է: