Logo

Կարլոս Ալկարասը վնասվածք է ստացել Մոնտեյրոյի դեմ խաղում

19:07 / 21.02.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասը դուրս է մնացել Ռիո դե Ժանեյրոյի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլից։

20-ամյա թենիսիստը բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի (117-րդ ռակետ) դեմ խաղի առաջին սեթի երկրորդ գեյմում անհաջող ընկել է, վնասվածք ստացել` չկարողանալով շարունակել մրցախաղը։

Ալկարասը սոցցանցերում գրառում է արել` հաստատելով, որ կոճի վնասվածք է ստացել.

«Շատ տխուր եմ, որ ստիպված եղա դուրս մնալ պայքարից կոճի վնասվածքից հետո։ Մի քանի հետազոտություն պետք է անցնեմ` վնասվածքի լրջությունը հասկանալու համար»,- գրել է իսպանացին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ