Logo

Կառլոս Ալկարասն անակնկալ պարտություն կրեց Փարիզում

10:01 / 01.11.2023Թենիս
null

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս մնաց Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանից:

Աշխարհի երկրորդ ռակետը 3-6, 4-6 հաշվով պարտվեց ռուս Ռոման Սաֆիուլինին: Մրցախաղը տևեց 1 ժամ, 31 րոպե:

Հիշեցնենք, որ Ալկարասը վնասվածքի պատճառով հրաժարվել էր մասնակցել հոկտեմբերի 23-29-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում ավարտված ATP-500 շարքի մրցաշարին: 20-ամյա թենիսիստի բժիշկը տեղեկացրել էր, որ իսպանացին ունի ձախ ոտնաթաթի բորբոքում և գլյուտալ մկանների հետ կապված խնդիրներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա