Logo

Կառլոս Ալկարասը կմասնակցի Լեյվերի գավաթի խաղարկությանը

15:48 / 08.11.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը Եվրոպայի հավաքականի կազմում կմասնակցի թենիսի Լեյվերի գավաթի 2024 թվականի խաղարկությանը: Ալկարասը մրցաշարին կմասնակցի կարիերայում առաջին անգամ:

«Լեյվերի գավաթի խաղարկությունում եվրոպական թիմը ներկայացնելն ինձ համար մեծ նշանակություն ունի: Դա մեծ պատիվ է: Կանեմ ինձնից պահաջվող ամեն ինչ՝ գավաթը Եվրոպային վերադարձնելու համար»,- մրցաշարի մամուլի ծառայությունը մեջբերում է իսպանացու խոսքը:

Լեյվերի գավաթի 2024 թվականի խաղարկությունը տեղի կունենա Բեռլինում սեպտեմբերի 20-22-ը: 2023 թվականի խաղարկությունում աշխարհի հավաքականը 13-2 հաշվով հաղթել էր Եվրոպայի թիմին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ