Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ հաղթանակը տոնել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ոճով։
«Հեյ, Ջուդ»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 20-ամյա իսպանացի թենիսիստը։
«Ինչպիսի մեքենա։ Շարունակիր նույն ոգով, ընկեր»,- պատասխանել է անգլիացի ֆուտբոլիստը, որն այդ ժեստը ցուցադրել էր «Ռեալի» կազմում հաղթական գոլ խփելուց հետո։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում US Open-ի գործող հաղթողի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։