Logo

Կառլոս Ալկարասը դուրս մնաց Շանհայի «Մասթերսից»

17:09 / 11.10.2023Թենիս
null

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս մնաց Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչից:

Աշխարհի երկրորդ ռակետը 7-5, 2-6, 4-6 հաշվով պարտվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: Մրցախաղը տևեց 2 ժամ 11 րոպե:

Հիշեցնենք, որ Դիմիտրովը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին՝ հաղթելով 7-6 (8-6), 6-4 հաշվով: Բուլղարացու հաջորդ մրցակիցը կլինի չիլիացի Նիկոլաս Խարին։

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ