Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 23-29-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվելիք ATP-500 շարքի Մասթերսին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
20-ամյա թենիսիստի բժիշկը տեղեկացրել է, որ իսպանացին ունի ձախ ոտնաթաթի բորբոքում և գլյուտալ մկանների հետ կապված խնդիրներ:
Ալկարասին կփոխարինի աշխարհի 46-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկան։
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող Ալկարասն այս ամիս Շանհայի Մասթերսի 1/8 եզրափակիչում 7-5, 2-6, 4-6 հաշվով պարտվել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: