Logo

Կառլոս Ալկարասի ռեկորդը

16:14 / 03.10.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը, նվաճելով Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը, գրանցել է ուշագրավ ցուցանիշ, հաղորդում է Reuters-ը։

21-ամյա իսպանացին պատմության մեջ առաջին թենիսիստն է, որը ATP-500 մրցաշար է հաղթում բոլոր՝ երեք ծածկույթների վրա՝ հարդ, գրունտ, խոտածածկ։ Ավելի վաղ Ալկարասը հաղթել էր Բարսելոնայի ու Լոնդոնի մրցաշարերում։

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Կառլոս Ալկարասը նվաճել է «Մեծ սաղավարտի» չորս տիտղոս, ունի 5-ական հաղթանակ «Մասթերսներում» ու ATP-500 շարքի մրցաշարերում ու երկուսը՝ ATP-250-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ