Logo

Կառլոս Ալկարասի նվաճումը

10:44 / 13.07.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը պատմության ամենաերիտասարդ թենիսիստն է, որ «Մեծ սաղավարտի» երրորդ անընդմեջ մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Opta-ն:

20-ամյա իսպանացին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչում հաղթել էր դանիացի Հոլգեր Ռունեին (6-րդ ռակետ) և եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ:

Ալկարասը հունիսին հասել էր «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Իսպանացին բաց էր թողել հունվարին կայացած Ավստրալիայի բաց առաջնությունը, իսկ 2022 թվականի «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշար US Open-ում դարձել էր հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ