Կառլո Անչելոտին «Ռեալ Մադրիդ» - «Զալցբուրգ» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո չի հեռանա մադրիդյան թիմից:
«Ցանկանում եմ «Ռեալում» մնալ ևս 4 տարի, ինչպես Ֆլորենտինո Պերեսը: Կատարյալ կլինի, եթե 2029 թվականին միասին հրաժեշտ տանք «Արքայական ակումբին»»,- ասել է իտալացի մասնագետը:
Կառլո Անչելոտիի ու «Ռեալի» պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա հունվարի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Խաղը կհեռարձակվի միայն Fast TV հավելվածում:


