Logo

Կառլո Անչելոտին՝ հնարավոր պաշտոնանկության մասին

12:25 / 17.04.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին:

«Դա կարող է տեղի ունենալ այս տարի, միգուցե նաև հաջորդ տարի, երբ լրանա իմ պայմանագրի ժամկետը: Ես խնդիր չեմ տեսնում: Երբ դա տեղի ունենա, ես երախտապարտ կլինեմ ակումբին ու կհեռանամ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ընդհանուր 1-5 հաշվով պարտվել է Լոնդոնի «Արսենալին» և դուրս մնացել պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ