Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչից, որտեղ «Արքայական ակումբը» մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ:
«Վերջին շրջանում Կլասիկոներն անկանխատեսելի են: Եղել են հանդիպումներ, որոնք հեշտությամբ ենք հաղթել, բայց եղել են նաև խաղեր, որտեղ պարտվել ենք բոլոր առումներով:
Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի այս անգամ: Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր է լինելու, որովհետև խաղադաշտում տաղանդների պակաս չի լինելու: Մենք կփորձենք գերազանցել մրցակցին»,- 65-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնա» - «Ռեալ» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը կկայանա հունվարի 12-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: