Logo

Կառլո Անչելոտիի տպավորիչ ցուցանիշները

22:47 / 16.03.2024Ֆուտբոլ
null

«Օսասունայի» նկատմամբ Լա լիգայի 29-րդ տուրում տարած հաղթանակը (4-2) 200-րդն է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի համար Մադրիդի «Ռեալի» ղեկին, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

64-ամյա մասնագետն «Արքայական ակումբի» պատմության երկրորդ մարզիչն է, որը հասավ այս նշագծին: Մինչև այս «Ռեալին» ղեկին 200 կամ ավելի հաղթանակ տարել էր միայն Միգել Մունյոսը (357 հաղթանակ):

Ընդ որում, Անչելոտին Իսպանիայի առաջնության պատմության բոլոր մարզիչների մեջ ամենաարագը գրանցեց 200 հաղթանակ (277 խաղում): Մունյոսը «Ռեալի» ղեկին 200 հաղթանակի նշագծին հասել էր 289 խաղում:

Իսպանիայի առաջնության մարզիչների շրջանակում այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Դիեգո Սիմեոնեն (321), Յոհան Կրոյֆը (330) և Լուիս Արագոնեսը (393):

«Ռեալն» «Օսասունայի» նկատմամբ հաղթանակից հետո 72 միավորով ամրապնդվել է առաջին տեղում, 10 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Ժիրոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ