Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ցանկանում է, որ Կառլո Անչելոտին երկար ժամանակ գլխավորի Բրազիլիայի հավաքականը, տեղեկացնում է ESPN-ը։
Իտալացի մասնագետի պայմանագրի ժամկետն ավարտվում է աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո, սակայն «Սելեսաոն» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը նրա հետ նույնիսկ այն դեպքում, եթե «Պենտակամպեոնները» չդառնան աշխարհի չեմպիոն։
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը թիմի ղեկը ստանձնել է 2025 թվականի սկզբին․ նրա գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը 8 խաղում գրանցել է 4 հաղթանակ, երկուական ոչ-ոքի ու պարտություն։


