Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայից հնարավոր դուրս մնալն իր համար լավ նորություն կլինի: Միևնույն ժամանակ իտալացին հավատացած է, որ Անգլիայի չեմպիոնը շարունակում է մնալ ակումբային գլխավոր եվրագավաթը հաղթելու հիմնական հավակնորդներից:
«Այո՛»,- Կառլո Անչելոտին այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր դուրս մնալը Չեմպիոնների լիգայից լա՞վ նորություն կլինի, հաղորդում է ESPN-ը:
«Քանի որ «Մանչեսթեր Սիթին» իմ կարծիքով Չեմպիոնների լիգան հաղթելու հիմնական հավակնորդներից է»,- եզրափակել է իտալացի մասնագետը: