Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ընդգրկվել է 2024թ․ Հավակնորդների մրցաշարի մասնակիցների թվում, սակայն հրաժարվել է մասնակցությունից։
«Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն հիմա ես ցանկություն չունեմ»,- սոցցանցերում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում Կարլսենին կփոխարինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը, որը չորրորդ տեղն էր գրավել աշխարհի գավաթի խաղարկությունում։
Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն նաև Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիդիտ Սանտոշ Գուջրատին (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) և Ալիրեզա Ֆիրուջան (Ֆրանսիա)։ Հաղթողը համաշխարհային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ։