«Շալկեն» հայտարարել է դարպասապահ Լորիս Կարիուսի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Նախորդ մրցաշրջանում Կարիուսը ներկայացնում էր «Նյուքասլը», որտեղից հեռացել է 2024-ի ամռանը և մինչև հիմա առանց թիմի էր:
Գերմանացին հայտնի է «Լիվերպուլում» ելույթներով: Գերմանիայում նա խաղացել է նաև Բեռլինի «Ունիոնի» և «Մայնցի» կազմում: