«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին դարձել է «Ինդիանայի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպման հերոսը: Ամերիկացին խաղի ընթացքում 3 միավորանոց 11 նետում է իրացրել և վաստակել է 42 միավոր:
Ուշագրավ է, որ հեռու տարածությունից 11 դիպուկ նետումից 6-ը Ստեֆը կատարել է առաջին քառորդում: «Ուորիորզը» հաղթել է 131-109 հաշվով:
Կարիի անձնական ռեկորդը մեկ խաղում 13 դիպուկ 3 միավորանոցն է:


