NBA-ի 6-ակի չեմպիոն ու երկրորդ ամենաարդյունավետ բասկետբոլիստ Կարիմ Աբդուլ-Ջաբարը մտափոխվել է բասկետբոլի պատմության լավագույն խաղարկողի հարցում: Իր նախորդ հարցազրույցում լեգենդար ամերիկացին նշել էր Օսկար Ռոբերտսոնի անունը:
«Ես ընտրեցի Օսկարին, սակայն պետք է Մեջիք Ջոնսոնի անունը նշեի: Նա ինձ համար առավելություն ունի, որովհետև միասին 5 անգամ չեմպիոն ենք դարձել և նա կարիերայիս լավագույն թիմակիցն էր: Որևէ մեկին չեմ կարող նրանից բարձր դասել:
Բայց նաև պետք է նշել, որ Ռոբերտսոնը բազմակողմանի զարգացած բասկետբոլիստ էր և օրինակ շատերի համար»,- X սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում ասել է «Լոս-Անջելես Լեյքերսի» նախկին կենտրոնականը: