«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը գլխավորել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա մասնագետը «Միդլսբրոյի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է անգլիացի Քրիս Ուայլդերին, որը հեռացվել էր հոկտեմբերի սկզբին:
Կարիկի օգնականը կլինի Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան, անգլիացի Ջոնաթան Վուդգեյթսը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Կարիկն աշխատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար։
16 խաղից հետո «Միդլսբրոն» 17 միավորով 21-րդ տեղում է: