Logo

Կարիկը ևս Ամորիմին փոխարինելու թեկնածուների շարքում է

18:44 / 30.09.2025Ֆուտբոլ
null

44-ամյա Մայքլ Կարիկը կարող է կարճ ժամանակով գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Ռուբեն Ամորիմը հեռացվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է talkSport-ը:

2021 թվականին ևս Կարիկը կարճ ժամանակով աշխատել էր հարազատ ակումբում, երբ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Ուլե Գունար Սուլշերը: 2022 թվականին ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպանը գլխավորել էր «Միդլսբրոն», որտեղից հեռացավ այս տարվա ամռանը: Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը Կարիկի գլխավորությամբ անցկացրել է 136 հանդիպում՝ միջինը 1 խաղում վաստակելով 1,57 միավոր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները նույնպես պատրաստ է առաջարկ ստանալու դեպքում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ