Logo

Կարիի 24 միավորը. ԱՄՆ-ը Սերբիային հաղթել է մեծ առավելությամբ

00:24 / 18.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ԱՄՆ-ի և Սերբիայի հավաքականները պատրաստվում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին և ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում ընկերական հանդիպում են անցկացրել։ Ամերիկացիները հաղթել են 26 միավորի տարբերությամբ` 105-79։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարին` վաստակելով 24 միավոր։ Նա 3-միավորանոց 6 դիպուկ նետում է իրականացրել։

ԱՄՆ-ի հավաքականից հանդիպմանը մասնակցել են նաև Լեբրոն Ջեյմսը, Էնթոնի Դևիսը (երկուսն էլ` «Լոս Անջելես Լեյքերս»), Կևին Դյուրանտը, Դևին Բուքերը (երկուսն էլ` «Ֆինիքս Սանս»), Ջոել Էմբիդը («Ֆիլադելֆիա Սիքսերս»), Էնթոնի Էդվարդսը («Մինեսոտա Թիմբերվուլվզ»), Թայրիզ Հելիբերթոնը («Ինդիանա Փեյսերս»), Ջեյսոն Թեյթումը, Ջրու Հոլիդեյը, Դերիկ Ուայթը (բոլորը` «Բոստոն Սելթիքս») և Բեմ Ադեբայոն («Մայամի Հիթ»)։

Սերբերի կազմում խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եռակի ամենաարժեքավոր խաղացող, «Դենվեր Նագեթսի» կենտրոնական Նիլոլա Յոկիչը։

ԱՄՆ-ը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին և կմրցի Հարավային Սուդանի դեմ։ Սերբերը նախքան Օլիմպիական խաղերն այլևս նախատեսված խաղեր չունեն։

Ընկերական հանդիպում

ԱՄՆ - Սերբիա` 105-79 (28-28, 31-17, 24-13, 22-21)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ