UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանն Instagram-ում գրել է, որ շուտով կարևոր նորություն է լինելու:
«Կարևոր նորություն՝ շուտով»,- գրել է հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ 2025 թվականի հունվարին նշանակված մենամարտից: Ծառուկյանի փոխարեն Մախաչևի հետ մրցել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Դաղստանցին առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր մրցակցին ու պաշտպանել տիտղոսը:


