Աշխահի 19-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե որքան կարևոր է ֆինանսական ներդրումը ժամանակակից թենիսում:
«Իհարկե, թենիսն ամենաթանկարժեք մարզաձևերից մեկն է: Դա հասկացել եմ սեփական փորձով. մինչև 15-16 տարեկանը դեռ կարող ես զարգանալ Ռուսաստանում, սակայն դրանից հետո այլ մոտեցումներ են պետք: Մինչև 20 տարեկանս կարիերայիս վրա ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար:
2018 թվականին ինձ հաջողվեց ամբողջ գումարը վերադարձնել հովանավորիս»,- ասել է Խաչանովը «Քաղաքակիրթ երկիր» պոդքաստի եթերում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին: