Logo

Վարդանյանի շքեղ տուգանայինը, Փիլոյանի ու Գերագուսյանի դուբլը, Բագրինցևի հերթական գոլը

13:52 / 21.10.2024Ֆուտբոլ
null

Բելառուսի առաջնության 25-րդ տուրում հայ հարձակվող Կարեն Վարդանյանը տուգանայինից կատարած հարվածով շքեղ գոլ է խփել և օգնել «Վիտեբսկին» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթել Նովոպոլոցկի «Նաֆթանին»։

21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 24 խաղում խփել է արդեն 9 գոլ։

Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Էդգար Փիլոյանը բուլղարական «Բոտևի» երկրորդ թիմում դուբլ է գրանցել։ 20-ամյա Փիլոյանը երկրորդ լիգայի 13-րդ տուրում երկու անգամ գրավել է «Ֆրատրիայի» դարպասը, իսկ խաղն ավարտվել է 2-2 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել նաև Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը, որն Անգլիայի Մ18 առաջնության 7-րդ տուրում երկու գոլ է խփել «Սանդերլենդեի» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղում (3-4)։

Հայաստանի Մ21 հավաքականի վինգեր Էդուարդ Բագրինցևը հերթական գոլն է խփել «Կրասնոդար-2»-ի կազմում և Ռուսաստանի երիտասարդական առաջնության 14-րդ տուրում գրավել է Ուլյանովսկի «Վոլգայի» դարպասը (1-3)։ Բագրինցևը նախորդ 5 խաղում խփել է 4 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ