Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը հոկտեմբերի 7-ին երրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:
30-ամյա բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Եգոր Ֆրոլցովի հետ:
Հիշեցնենք, որ Կարեն Տոնականյանը նախորդ երկու մենամարտերում հաղթանակ է տարել: Նրա առաջիկա մրցակիցը երկրորդ անգամ դուրս կգա պրոֆեսիոնալ ռինգ (առաջին մենամարտում հաղթել է): 19-ամյա Ֆրոլցովը սիրողական բռնցքամարտում անցկացրել է 100 մենամարտ, տարել 85 հաղթանակ, կրել 15 պարտություն: