Logo

Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՉԼ որակավորման խաղի մրցավարական անձնակազմի տեսուչ

18:25 / 14.08.2023Ֆուտբոլ
null

Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Սերվեթ» (Շվեյցարիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմի տեսուչ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Խաղի մրցավարն իտալացի Մաուրիցիո Մարիանին է, օգնականները՝ նրա հայրենակիցներ Ալեսանդրո Ջալատինին ու Ալեսանդրո Լո Կիկերոն: Պաոլո Վալերին մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնականն է, իսկ նրա օգնականն է Ալեանդրո Դի Պաոլոն: Չորրորդ պաշտոնյան Անդրեա Կոլոմբոն է:

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է շոտլանդական ակումբի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը Շվեյցարիայում կկայանա օգոստոսի 15-ին, մեկնարկը՝ ժամը 22:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ