ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը կաշխատի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում։
Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա օգոստոսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում։
Հիշեցնենք, որ «Սլովանում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։


