Logo

Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանը զրո ստացավ

Հեղինակ
FastNews
19:55 / 20.10.2022Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը (81 կգ) զրո ստացավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:

Մ23 մրցաշարի հրում վարժությունում հայ ծանրորդը 3 փորձից չկարողացավ բարձրացնել 145 կգ:

Կարեն Մարգարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների եռակի չեմպիոն է, 2018թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ու աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մնացական Աբրահամյանը (81 կգ) բրոնզե մեդալակիր էր դարձել Մ20 մրցաշարում: Դա Հայաստանի թիմի երրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ