Logo

Կարեն Խաչանովը սուպերհարված կատարեց, բայց դուրս մնաց Australian Open-ից

12:46 / 21.01.2024Թենիս
null

Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովը պարտվեց Յանիկ Սիներին: Աշխարհի չորրորդ ռակետն առավելության հասավ 6:4, 7:5, 6:3 հաշվով:

Իտալացին օգտագործեց 8 բրեյքից 5-ը, իսկ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 10-ից՝ 1-ը: Կարենը երրորդ սեթում թվիներ տեսակի սուպերհարվածով միավոր հաղթեց, բայց խաղի արդյունքի վրա դա չազդեց:

Խաչանովը կարիերայում 5-րդ անգամ հանդիպեց Սիներին: Այս ընթացքում Կարենը հաղթել է միայն 2020 թվականի US Open-ում՝ գրանցելով սուպերքամբեք:

Սիները քառորդ եզրափակիչում մրցելու է Ալեքս Դե Մինոր – Անդրեյ Ռուբլյով զույգի հաղթողի հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա